00:26  ,  15 մարտի, 2018

Բեռլին. Կարուանան՝ միանձնյա առաջատար, Արոնյանը հետ է 1 միավոր

Բեռլինում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրից հետո միանձնյա առաջատարն ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է, որը սեւերով պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Կարուանան վաստակել է 3 միավոր: Կեսական միավոր են հետ Կրամնիկն ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը:

Չորրորդ տուրում աշխարհի չեմպիոնի նախորդ հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին սեւերով հաղթած հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը առաջատարից հետ է 1 միավոր:

Հավակնորդների մրցաշար, չորրորդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0:1

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Կարուանա՝ 3 միավոր, Կրամնիկ, Մամեդյարով՝ 2.5-ական, Դին Լիրեն, Արոնյան, Գրիշչուկ՝ 2-ական, Սո, Կարյակին՝ 1-ական:

5-րդ տուրի զույգերը

Արոնյան - Գրիշչուկ

Կարուանա - Կարյակին

Սո - Կրամնիկ

Դին Լիրեն - Մամեդյարով

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում