22:03  ,  14 մարտի, 2018

ՊՍԺ-ի հաղթանակն ու Մբապեի դուբլը

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն տանը մրցել է «Անժեի» հետ եւ առավելության է հասել 2:1 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը 16-րդ րոպեից հանդես է եկել 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ է ստացել բրազիլացի պաշտպան Տիագո Մոտան:

ՊՍԺ-ն (30 խաղ) մրցաշարային աղյուսակը գլխավորում է 80 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Մոնակոն» 29 խաղում վաստակել է 63 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր

ՊՍԺ - «Անժե»՝ 2:1

Կիլիան Մբապե, 12, 25 - Կարլ Տոկո Էկամբի, 75

Հեռացում՝ Տիագո Մոտա (ՊՍԺ), 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով