09:41  ,  15 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Ալեքսանդր Գրիշչուկ

Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 15-ին կանցկացվեն 5-րդ տուրի պարտիաները։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկ հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, սեւերով հաղթել է ռուս Սերգեյ Կարյակինին ու սպիտակներով պարտվել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին։

Հավակնորդների մրցաշար, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Դին Լիրեն (Չինաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Կարուանա՝ 3 միավոր, Կրամնիկ, Մամեդյարով՝ 2.5-ական, Դին Լիրեն, Արոնյան, Գրիշչուկ՝ 2-ական, Սո, Կարյակին՝ 1-ական:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում