16:03  ,  14 մարտի, 2018

Արթուր Աբրահամը կարող է մենամարտել Պատրիկ Նիլսենի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) հաջորդ մենամարտը կարող է անցկացնել ապրիլի 21-ին Բեռլինում։

BoxingScene-ի համաձայն՝ 38-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը պետք է լինի դանիացի Պատրիկ Նիլսենը (29-2, 14 նոկաուտ)։

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին: Ինչ վերաբերում է Պատրիկ Նիլսենին, նա նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հոկտեմբերին՝ նոկաուտով պարտվելով բրիտանացի Ջոն Ռայդերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս