14:10  ,  14 մարտի, 2018

Ռոնալդուն ու Ջորջինիա Ռոդրիգեսը ռոմանտիկ օր են անցկացրել լեռներում (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանգստյան օրն անցկացրել է իր ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսի հետ։

33-ամյա ֆուտբոլիստն իսպանացի մոդելի հետ եղել է Իսլանդիայի ձյունոտ լեռներում։ Ռոմանտիկ օրվա լուսանկարներն Ինստագրամում հրապարակել է Ջորջինիա Ռոդրիգեսը, որը նոյեմբերին դուստ էր ունեցել Ռոնալդուից։ Դա պորտուգալացի հարձակվողի չորրորդ զավակն էր, որին անվանակոչել էին Ալանա Մարտինա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 8-ին Պորտուգալայի հավաքականի ավագը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը նրանից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս