13:15  ,  14 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա․ Ալեքսիս Սանչեսի հակառեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն իսպանական «Սեւիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 42 անգամ գնդակ է կորցրել։ Դա հակառեկորդ է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում, գրում է SPORF-ը։

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Սանչեսը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ «Սեւիլիան» հաղթել էր 2։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Իսպանիայում կայացած առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով