12:58  ,  14 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա. Իտալական ակումբները կրկնել են 11 տարվա հաջողություն

11 տարվա ընդմիջումից հետո Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կխաղան 2 իտալական ակումբներ։ Նման բան նախորդ անգամ եղել էր 2006/07 մրցաշրջանում, երբ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին «Ռոման» ու «Միլանը», հայտնում է Opta-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոման» դուրս էր թողել ուկրաինական «Շախտյորին», իսկ Թուրինի «Յուվենտուսը» ուժեղ էր գտնվել Անգլիայի փոխչեմպիոն «Տոտենհեմից»։ Քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում