12:40  ,  14 մարտի, 2018

Բունդեսլիգա․ Ռիբերին՝ տուրի լավագույն գոլի հեղինակ

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Արյեն Ռոբենի («Բավարիա»), Դանիել Կալիջուրիի («Շալկե), Սալիֆ Սանեի («Հանովեր), Միշի Բատշուայիի («Բորուսիա Դ․») եւ Ֆրանկ Ռիբերիի («Բավարիա) դիպուկ հարվածները:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 26-րդ տուրից հետո առաջատարը 66 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը 20 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Շալկեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս