11:25  ,  14 մարտի, 2018

NBA․ «Քլիվլենդի» հերթական հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» 129։107 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ֆինիքսի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը, որը «Քլիվլենդի» կազմում վաստակել է 28 միավոր եւ դարձել թրիփլ-դաբլի հեղինակ։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Վաշինգտոնի» խաղացող Կելի Օբրիի դանքը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆինիքս» – «Քլիվլենդ»՝ 107:129 (18:38, 34:30, 28:34, 27:27)

«Վաշինգտոն» – «Մինեսոտա»՝ 111:116 (26:25, 33:28, 31:29, 21:34)

«Ֆիլադելֆիա» – «Ինդիանա»՝ 98:101 (23:33, 30:24, 26:26, 19:18)

«Նյու Յորք» – «Դալաս»՝ 97:110 (31:29, 29:28, 12:26, 25:27)

«Բրուքլին» – «Տորոնտո»՝ 102:116 (40:32, 27:25, 18:30, 17:29)

«Ատլանտա» – «Օկլահոմա»՝ 107:119 (28:31, 38:23, 22:36, 19:29)

«Չիկագո» – «Կլիպերս»՝ 106:112 (27:31, 33:31, 18:28, 28:22)

«Նոր Օրլեան» – «Շառլոտ»՝ 119:115 (37:32, 35:33, 20:27, 27:23)

«Սան Անտոնիո» – «Օռլանդո»՝ 108:72 (24:18, 38:19, 34:20, 12:15)

«Յուտա» – «Դետրոյտ»՝ 110:79 (42:21, 22:18, 22:20, 24:20)

«Լեյքերս» – «Դենվեր»՝ 112:103 (35:22, 13:25, 29:35, 35:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում