18:01  ,  2 օգոստոսի, 2012

Օլիմպիականը բերման է ենթարկվել Լոնդոնի ոստիկանություն

Թիավարության Ավստրալիայի օլիմպիական հավաքականի 21-ամյա մարզիկ Ջոշուա Բուտը բերման է ենթարկվել Լոնդոնի ոստիկանություն, խանութներից մեկում ծեծկռտուք սարքելու համար։ Բուտը եղել է անսթափ վիճակում։

Խանութի հաճախորդների հետ վիճաբանելուց եւ հարվածներ փոխանակելուց հետո նա կոտրել է ցուցափեղկի ապակին։ Ոստիկանությունում նա կորցրել է գիտակցությունը, ընկել է, վնասվածք է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց։

Լոնդոնի ոստիկանությունը Բուտից ցուցմունք կվերցնի օգոստոսի 3-ին, հաղորդում է stuff.co.nz։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով