20:14  ,  13 մարտի, 2018

«Բարսելոնայի» նախագահը դժգոհ է, որ ակումբի խաղացողները ողջունել են Նեյմարի հնարավոր վերադարձը

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն դժգոհ է, որ կատալոնական թիմի ֆուտբոլիստները հրապարակային մեկնաբանություններում ուղղակի կամ անուղղակի ողջունել են Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձը ֆրանսիական ՊՍԺ-ից «Բարսելոնա», որտեղից նա 222 միլիոն եվրոյի դիմաց հեռացել էր անցած ամռանը, հաղորդում է cope.es-ը:

Բարտոմեուն վստահ է, որ Նեյմարը պայմանագրի խախտումով է խզել համագործակցությունն իր ղեկավարած ակումբի հետ եւ դատական հայցով ֆուտբոլիստից պահանջում է 70 միլիոն եվրո փոխհատուցում:

Նեյմարի վերադարձի օգտին հանդես էին եկել արգենտինացի Լիոնել Մեսին, ուրուգվայցի Լուիս Սուարեսը, բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոն:

Նեյմարի տրանսֆերի համար պայքարելու մտադրություն ունեն նաեւ Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում