19:40  +04,  13 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Հաղթանակը նվիրում եմ «Արսենալի» իսկական ֆանատներին

«Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանին է մատուցել լոնդոնյան ակումբի այն երկրպագուներին, որոնք թիմին աջակցում են նաեւ դժվար պահերին:

«Մենք միշտ խաղում ենք մեզ աջակցող երկրպագուների համար: Այն մարդիկ, որոնք միշտ գալիս են ստադիոն եւ թիմի կողքին են՝ իսկական ֆանատներ են: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եւ նրանց նվիրել մեր հաղթանակը: Իսկ միայն հաղթանակների ժամանակ ստադիոն եկողներին ասելու բան չունեմ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին», 78 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...