18:50  ,  13 մարտի, 2018

Ղազարյանի վերադարձը «Մարիտիմուի» կազմ, Արշակյանի նորամուտը Դանիայում, Մարտիրոսյանի գոլը Չեխիայում

Պորտուգալիայի առաջնության 26-րդ տուրում «Մարիտիմուն» տանը 4:2 հաշվով առավելության է հասել «Սետուբալի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում 76-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, որը վերադարձել է խաղադաշտ վնասվածքից հետո:

Չեխիայի երիտասարդական առաջնության 21-րդ տուրում «Տեպլիցեն» տանը ոչ ոքի է խաղացել «Պրշիբրամի» հետ՝ 3:3: Դաշտի տերերի երրորդ գոլը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մարտիրոսյանը:

Դանիայի առաջին դիվիզիոնի առաջնության 21-րդ տուրում «Վայլեն» հյուրընկալվելիս 0:0 հաշվով է խաղացել «Ռոսկիլեի» հետ: Հանդիպման վերջնամասում հյուրերի կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակվող Դավիթ Արշակյանը, որը «Վայլե» է տեղափոխվել ամերիկյան «Չիկագո Ֆայրից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում