10:20  ,  14 մարտի, 2018

«Բարսելոնա» - «Չելսի»․ Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» կընդունի Լոնդոնի «Չելսիին»։

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում «Բարսելոնային», որի տնային հաղթանակը գնահատվում է 1․44 գործակցով։ Անգլիայի չեմպիոնի հաղթանակն ունի 8․00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4․50։

Մարտի 14-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին։ Լոնդոնում կայացած առաջին խաղում գրանցվել է 1։1 հաշիվը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում