09:44  ,  14 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա․ Օրվա խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մարտի 14-ին կկայանան 2 պատասխան խաղեր։

Կատալոնական «Բարսելոնան» կընդունի Լոնդոնի «Չելսիին», իսկ Մյունխենի «Բավարիան» Ստամբուլում ուժերը կչափի թուրքական «Բեշիկթաշի» հետ։

Առաջին խաղում «Բավարիան» հաղթել է 5։0 հաշվով, իսկ «Բարսելոնան» ու «Չելսին» բաժանվել են խաղաղությամբ՝ 1։1։

Թուրքիայում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 21։00-ին, իսկ Բարսելոնայում անցկացվելիք հանդիպումը՝ 23։45-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 21։00 (առաջին խաղ՝ 0։5)

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 23։45 (առաջին խաղ՝ 1։1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում