11:44  ,  13 մարտի, 2018

Ինդիան Ուելս. Ֆեդերերը՝ առանց խնդիրների

ԱՄՆ-ում շարունակվող թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը վստահ հաղթանակ է տարել սերբ Ֆիլիպ Կրաինովիչի նկատմամբ։

57 րոպե տեւած մրցախաղում 36-ամյա շվեյցարացի թենիսիստը 3 գեյմ է տվել մրցակցին՝ 6:2, 6:1։ Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ժերեմի Շարդին։

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը Ինդիան Ուելսի մրցաշարի գործող հաղթողն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում