13:48  ,  13 մարտի, 2018

Ռաֆայել Նադալն ու Կարեն Խաչանովը կխաղան Բարսելոնայում

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը կմասնակցի Բարսելոնայում կայանալիք թենիսի ATP 500 շարքի մրցաշարին, հայտնում է մրցման մամուլի ծառայությունը։

Բարսելոնայում հանդես կգա նաեւ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը։ Մրցաշարը տեղի կունենա ապրիլի 23-29-ը։

Մոսկվացի 21-ամյա թենիսիստ Խաչանովն օրեր առաջ մասնակցել էր նաեւ ԱՄՆ-ում ընթացող Ինդիան Ուելսի մրցաշարին, որի առաջին շրջանում պարտություն էր կրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում