09:58  ,  13 մարտի, 2018

Ինդիան Ուելս. Սերենա Ուիլյամսը պարտվեց քրոջը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պարտություն է կրել ԱՄՆ-ում ընթացող թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարում։

Երրորդ շրջանում 36-ամյա ամերիկուհին պարտվել է իր քույր Վինուս Ուիլյամսին՝ 3։6, 4։6։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 26 րոպե։

Հիշեցնենք, որ Ինդիան Ուելսի նախորդ 2 մրցախաղերում Սերենա Ուիլյամսը հաղթել էր ղազախ Զարինա Դիյասին եւ հոլանդացի Կիկի Բերտենսին։ Այս մրցաշարում ամերիկուհին մայրանալուց հետո առաջին անգամ կորտ դուրս եկավ պաշտոնական մրցաշարում։ Դրանից առաջ նա նախորդ հանդիպումն անցկացրել էր 2017թ. հունվարի 28-ին՝ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում 6:4, 6:4 հաշվով հաղթելով Վինուս Ուիլյամսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում