17:12  ,  13 մարտի, 2018

Ալեքսանդր Կարապետյանը 17-րդ գոլն է խփել Լյուքսեմբուրգի առաջնությունում

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 17-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» սեփական խաղադաշտում 3։1 հաշվով պարտության է մատնել «Էշին»։

Դաշտի տերերի երկրորդ գոլը 28-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Ընթացիկ առաջնությունում 30-ամյա Կարապետյանը գոլերի քանակը հասցրել է 17-ի եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

«Պրոգրես Նիդերկորնը» 37 միավորով երկրորդն է եւ մեկ միավոր է հետ մրցաշարյին աղյուսակը գլխավորող «Դյուդելանժից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս