19:41  ,  12 մարտի, 2018

Վենգեր. Մխիթարյանն ու Օզիլը քննադատներին ստիպեցին լռել

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ նշել է, որ մեծ հույսեր է կապում Հենրիխ Մխիթարյանի եւ Մեսութ Օզիլի համագործակցության հետ:

«Մխիթարյանն ու Օզիլը գերազանց են համագործակցում խաղադաշտում: Ես միշտ ասել եմ, որ խաղը գերազանց հասկացող ֆուտբոլիստները միշտ կարող են հաջող խաղալ իրար հետ: Դա համագործակցության յուրօրինակ արվեստ է: Երբեք չեմ կարող հասկանալ նրանց, ովքեր ասում են, թե երկու լավ ֆուտբոլիստները չեն կարող միասին խաղալ: Մխիթարյանն ու Օզիլը քննադատներին ստիպեցին լռել»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է Metro-ն:

Հիշեցնենք, որ նախորդ երկու հանդիպումներում «Արսենալը» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է իտալական «Միլանին», իսկ Անգլիայի առաջնության 30-րդ տուրում 3:0 հաշվով պարտության է մատնել «Ուոթֆորդին»: Միլանում Մխիթարյանը դարձել է գոլի, Օզիլը՝ երկու գոլային փոխանցման հեղինակ: «Ուոթֆորդի» դեմ Մխիթարյանը գոլ է խփել եւ կատարել գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով