18:40  ,  12 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Ուոթֆորդի» դեմ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը դարպասին կատարել է մեկ հարված, որը եղել է գոլային: Հայ ֆուտբոլիստի 53 փոխանցումներից 71,7 տոկոսը հասել է թիմակիցներին: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 2 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 3 անգամ խլել է գնդակը, 1 անգամ կասեցրել է մրցակցի փոխանցումը:

Մխիթարյանը կանոնները խախտել է 2 անգամ, 1 անգամ էլ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ կանոնները խախտել են 2 դրվագում:

Մխիթարյանը ստացել է 8.84 գնահատականը եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով, 78 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում