12:46  ,  13 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա․ Բուքմեյքերների կարծիքը՝ օրվա խաղերի վերաբերյալ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 13-ին անցկացվելիք 1/8 եզրափակիչի 2 պատասխան խաղերում էլ կան ֆավորիտներ։

Անգլիայում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սեւիլիա» խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը Ժոզե Մոուրինյոյի թիմի հաղթականը գնահատում է 1․62 գործակցով, իսկ իսպանական ակումբինը՝ 6․00։ Ոչ ոքիի գործակիցը 4․00 է։

Հռուոմում անցկացվելիք «Ռոմա» - «Շախտյոր» խաղում իտալական ակումբի հաղթանակը ստացել է 1․67 գործակից, ուկրաինական թիմինը՝ 5․00, իսկ ոչ ոքին՝ 4․20։

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։45-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռոմա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 23։45 (առաջին խաղ՝ 1։2)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 23։45  (առաջին խաղ՝ 0։0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում