14:33  ,  12 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայանալիք 1/8 եզրափակիչի 4 պատասխան խաղերի մրցավարներին։

Մարտի 13-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սեւիլիա» հանդիպումը կսպասարկի հոլանդացի Դանի Մակելին, իսկ «Ռոմա» - «Շախտյոր» խաղում կաշխատի իսպանական մրցավարական բրիգադը՝ Ալբերտո Ունդիանո Մալյենկոյի գլխավորությամբ։

Մարտի 14-ին անցկացվելիք «Բեշիկթաշ» - «Բավարիա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մայքլ Օլիվերը, իսկ «Բարսելոնա» - «Չելսի» խաղը վստահվել է սլովակ Դամիր Սկոմինայի գլխավորած մրցավարական բրիգադին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս