11:49  ,  12 մարտի, 2018

Ինդիան Ուելս. Ֆեդերերը շարժվում է առաջ, Ջոկովիչի վերադարձն անհաջող էր

ԱՄՆ-ում ընթացող թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը 6:3, 7:6 հաշվով հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին եւ դուրս եկել հաջորդ փուլ։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 41 րոպե։ 36-ամյա շվեյցարացի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Ֆիլիպ Կրաինովիչը։

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 3 սեթում պարտություն է կրել ճապոնացի Տարո Դենիելից։ 2 ժամ 32 րոպե տեւած մրցախաղում սերբ թենիսիստը պարտվել է 6:7, 6:4, 1:6 հաշվով։

Դա Նովակ Ջոկովիչի առաջին մրցախաղն էր արմունկի վնասվածքից հետո։ Australian Open-ից հետո նա բացակայում էր կորտից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում