09:40  ,  12 մարտի, 2018

Հրաձգության Հայաստանի չեմպիոնները

Երեւանում մարտի 9-11-ը տեղի է ունեցել գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են 80 մարզիկներ։

Հայաստանի առաջնության լավագույն մարզիկի կոչմանն ու դրամական պարգեւին արժանացել է Լիլիթ Մկրտչյանը, որն առաջատար էր վազող թիրախ երկու ձեւերում, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրները

Օդամղիչ հրացան, 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն
1․ Հայկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան) 
2․ Սուրեն Բերյան
3․ Հրաչիկ Բաբայան

Օդամղիչ հրացան, 10 մ, կանայք, 60 կրակոց վարժություն
1․ Մարիամ Միքայելյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2․ Ալլա Պողոսյան 
3․ Անուշ Նալբանդյան

Օդամղիչ ատրճանակ, 10 մ, տղամարդիկ, 60 կրակոց վարժություն
1․ Նորայր Առաքելյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Սիմոնյան) 
2․ Երեմ Եղիազարյան
3․ Բենիկ Խլղաթյան

Օդամղիչ ատրճանակ, 10 մ, կանայք, 60 կրակոց վարժություն
1․ Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ ՝ Նորայր Առաքելյան)
2․ Նարե Գաբրիելյան
3․ Մանան Ասլիկյան

Վազող թիրախ, 10 մ, տղամարդիկ, 30+30 կրակոց վարժություն
1․ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան) 
2․ Դավիթ Աբաջյան
3․ Գագիկ Զազարյան

Վազող թիրախ,10 մ, կանայք, 30+30 կրակոց վարժություն
1․ Լիլիթ Մկրտչյան (անձնական մարզիչ ՝ Արմենակ Գալոյան) 
2․ Գոհար Վարդանյան
3․ Արուսյակ Գրիգորյան

Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, տղամարդիկ, 2x20 կրակոց վարժություն 
1․ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)
2․ Դավիթ Աբաջյան
3․ Հարություն Հարությունյան

Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, կանայք, 2x20 կրակոց վարժությունում
1․ Լիլիթ Մկրտչյան (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան)
2․ Գոհար Վարդանյան
3․ Արուսյակ Գրիգորյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում