00:10  ,  12 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար․ Լեւոն Արոնյանը բաժանում է 4-6-րդ տեղերը

Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 11-ին կայացան երկրորդ տուրի պարտիաները։

Միակ հաղթանակը տարավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը սպիտակներով ուժեղ գտնվեց ամերիկացի Ուեսլի Սոյից։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոք էր խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։ Հաղթող չէր եղել նաեւ Դին Լիրեն - Ֆաբիանո Կարուանա եւ Վլադիմիր Կրամնիկ - Սերգեյ Կարյակին պարտիաներում։

Երկրորդ տուրից հետո կա 3 առաջատար, իսկ Լեւոն Արոնյանը 1 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը։ Մարտի 12-ին կայանալիք երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցի ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ։

Հավակնորդների մրցաշար, երկրորդ տուր

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0․5։0․5

Դին Լիրեն (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0․5։0․5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0․5։0․5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1։0

Մրցաշարային դրությունը. Կարուանա, Կրամնիկ, Մամեդյարով՝ 1․5-ական միավոր, Արոնյան, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 1-ական, Սո, Կարյակին՝ 0․5-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում