21:58  ,  11 մարտի, 2018

ԲԿՄԱ-ն ու «Սպարտակը» հաղթեցին, «Զենիթը» միավորներ կորցրեց

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Ախմատին», պետերբուրգյան «Զենիթը» 0։0 հաշվով ավարտեց «Ռոստովի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ մոսկովյան «Սպարտակը» նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց հետնապահ «ԲՄԱ Խաբարովսկից», որը հանդես եկավ առանց վնասվածքից վերականգնվող Ռուսլան Կորյանի։

ԲԿՄԱ-ն ու «Սպարտակը» շրջանցեին «Կրասնոդարին» եւ 41-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ «Զենիթը» 39 միավորով 5-րդն է, իսկ առաջատար Մոկսվայի «Լոկոմոտիվն» ունի 46 միավոր եւ մեկ խաղ էլ պակաս է անցկարցել։

Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Ռոտսով» - «Զենիթ»՝ 0:0

«Ախմատ» - ԲԿՄԱ՝ 0:3

Ալեքսանդր Գոլովին, 6, Վիտինյո, 28, Սերգեյ Իգնաշեւիչ, 68

«Սպարտակ» - «ԲՄԱ Խաբարովսկ»՝ 1:0

Ֆերնանդո, 90

Չիրացված 11 մետրանոց՝ Քվինսի Պրոմես, 29 («Սպարտակ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում