21:09  ,  11 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանը եւ Պետր Չեխը ստացել են ամենաբարձր գնահատականը

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ամենաբարձր գնահատականն է ստացել «Ուոթֆորդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղում, որում Արսեն Վեգների գլխավորած թիմը հաղթել էր 3։0 հաշվով։

Հայաստանի հավաքականի ավագը ստացել է 8․8 գնահատականը։ Նույն գնահատականին արժանացել է նաեւ «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը, որը հետ էր մղել 11 մետրանոց հարված եւ 200-րդ «չոր» հանդիպումն անցկացրել Պրեմյեր լիգայում։

Հիշեցնենք, որ «Ուոթֆորդի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 78 րոպե եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում