16:49  ,  11 մարտի, 2018

Մարտական ոչ ոքիների օր՝ Հայաստանի առաջնությունում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 18-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Ալաշկերտը» սեփական դաշտում մարտական ոչ ոքի խաղաց «Բանանցի» հետ՝ 2։2։

Առաջին խաղակեսում «Բանանցը» խփեց 2 գոլ, սակայն դաշտի տերերը մինչեւ ընդմիջման գնալը հավասարեցրին հաշիվը 3 րոպեում։ Երկրորդ խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Խաղի վերջնամասում «Բանանցը» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն չկարողացավ անվրեպ իրացնել այն։

26 միավոր հավաքած «Բանանցը» երրորդ տեղում է եւ արդեն մեկ միավոր է հետ փոխչեմպիոն «Գանձասար-Կապանցի»։ «Ալաշկերտն» ունի 34 միավոր։

Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում «Փյունիկը» եւ «Արարատը» եւս բաժանվել էին մարտական ոչ ոքիով՝ 3։3։

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 2։2

Միհրան Մանասյան, 36, Արտյոմ Սիմոնյան, 39 – Վահագն Այվազյան, 21, Արամ Բարեղամյան, 28

Չիրացված 11 մետրանոց՝ Վալմերսոն, 77 («Բանանց»)

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս