19:08  ,  11 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլը խփեց «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Ուոթֆորդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղում։

Լոնդոնում ընթացող խաղի 77-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը հաշիվը դարձրեց 3։0։ Ընթանում է երկրորդ խաղակեսը, «Արսենալը» հաղթում է 3։0 հաշվով։ 59-րդ րոպեին Մխիթարյանը նաեւ գոլային փոխանցում է կատարել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։

Սա Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլն էր «Արսենալի» կազմում։ Օրեր առաջ նա Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (2։0) գրավել էր նաեւ իտալական «Միլանի» դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով