Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Ուոթֆորդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղում։
Լոնդոնում ընթացող խաղի 77-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը հաշիվը դարձրեց 3։0։ Ընթանում է երկրորդ խաղակեսը, «Արսենալը» հաղթում է 3։0 հաշվով։ 59-րդ րոպեին Մխիթարյանը նաեւ գոլային փոխանցում է կատարել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։
Սա Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլն էր «Արսենալի» կազմում։ Օրեր առաջ նա Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (2։0) գրավել էր նաեւ իտալական «Միլանի» դարպասը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում