21:07  ,  10 մարտի, 2018

«Վալենսիան» ուժեղ էր «Սեւիլիայից»

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ռոդրիգոն: Երկու դեպքում էլ գոլային փոխանցումները կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան:

«Վալենսիան» 56 միավորով չորրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ Մադրիդի «Ռեալից»: «Սեւիլիան» 5-րդն է՝ 45 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 0:2

Ռոդրիգո, 25, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում