20:20  ,  10 մարտի, 2018

«Բավարիան» հաղթեց 6:0 հաշվով եւ առավելությունը հասցրեց 20 միավորի

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» տանը խաղաց հետնապահներից «Համբուրգի» հետ եւ հաղթանակ տարավ 6:0 հաշվով: Մյունխենյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ դուբլի հեղինակ՝ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:

Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը գործնականում ապահովել է չեմպիոնական տիտղոսը: «Բավարիան» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 20 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Շալկեի» նկատմամբ: «Համբուրգը» 18 միավորով նախավերջին տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Բավարիա» - «Համբուրգ»՝ 6:0

Ֆրանկ Ռիբերի, 8, 81, Ռոբերտ Լեւանդովսկի, 12, 19, 89, 11մ Արյեն Ռոբեն, 55

Չիրացրած 11մ՝ Լեւանդովսկի, 86

«Հանովեր» - «Աուգսբուրգ»՝ 1:3

Սալիֆ Սանե, 37 – Միխայել Գրեգորիչ, 26, 83, Գոյկո Կաչար, 45+2

«Հերտա» - «Ֆրայբուրգ»՝ 0:0

«Հոֆենհայմ» - «Վոլֆսբուրգ»՝ 3:0

Նիկո Շուլց, 18, Սերժ Գնաբրի, 77, Ժոզուա Գիլյավոգի, 80, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով