18:23  ,  10 մարտի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2:1

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին երկրորդ տեղի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»: Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում տեղի ունեցած պայքարն ավարտվեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակով:

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ դաշտի տերերի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Երկրորդ խաղակեսում սեփական դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային:

«Մանչեսթեր Յունայթեդը» 65 միավորով երկրորդ տեղում է, «Լիվերպուլը» հետ է 5 միավոր: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» 29 խաղից հետո ունի 78 միավոր:

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2:1

Մարկուս Ռեշֆորդ, 14, 24 - Էրիկ Բայի, 66, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում