13:11  ,  10 մարտի, 2018

«Ֆուտզալ բիզնես լիգա»․ Մեկնարկում է «Բ» մրցաշարը

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մարտի 10-ին մեկնարկում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարը (խաղացանկ

Այս տարի հանդես կգան 11 թիմեր, որոնք բաժանվել են 2 խմբերի։ Առաջին եւ երկրորդ տեղ գրաված թիմերը պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում։ Մրցաշարին մասնակցում է նաեւ լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը (ԼՖՀ)։ Առաջին տուրում լրագրողները մարտի 11-ին կմրցեն Ամերիկյան համալսարանի թիմի հետ։

«Ֆուտզալ բիզնես լիգա», առաջին տուր

Մարտի 10

«Թել-Սել» - «Պարմա»՝ ժամը 17։00-ին

«Բեթ Կոնստրակտ» - «Թուֆենկյան»՝ 18։00

«Գրանդ Տոբակո» - «Օլլ Ինքլյուզիվ»՝ 19։00

Մարտի 11

ԼՖՀ - «Ամերիկյան համալսարան»՝ 18։00

«Գրանդ Քենդի» - «Օրանժ ֆիթնես»՝ 19։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում