23:56  ,  9 մարտի, 2018

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հավակնորդների մրցաշարի բացումը

Բեռլինում տեղի ունեցավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը նաեւ առաջին խորհրդանշական քայլով մեկնարկ կտա առաջին տուրին, որը մարտի 10-ին է, Երեւանի ժամանակով 18:00-ին:

Առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի չինացի Դին Լիրենի հետ, որին պարտության է մատնել 2017թ. աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում:

Մյուս պարտիաներում կմրցեն ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը եւ ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն:

Ֆոտո՝ chess-news

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում