18:06  ,  9 մարտի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողը

Եվրոպայի լիգա1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը, որը ստացել է ձայների 60 տոկոսը։ Նա իտալական «Լացիոյի» դեմ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 33 տոկոսով երկրորդ տեղում է։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Միլանի» դեմ արտագնա խաղում խփել էր առաջին գոլը լոնդոնյան թիմի կազմում։ «Արսենալը» հաղթել էր 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում