16:07  ,  9 մարտի, 2018

Arsenal.com-ի հարցում. Հենրիխ Մխիթարյանը գերազանցել է Մեսութ Օզիլին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Միլան» – «Արսենալ» խաղում (0։2) անգլիական թիմի լավագույն խաղացողը նաեւ Arsenal.com-ի հարցման արդյունքում։

Քվեարկության մասնակիցների 47 տոկոսը ձայնը տվել է հայ ֆուտբոլիստին։ Երկրորդ տեղում է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը՝ 36 տոկոս։

Հիշեցնենք, որ Օզիլի փոխանցումից հետո Մխիթարյանը խփել էր առաջին գոլը «Արսենալում»։

Մխիթարյանը հանդիպման լավագույն խաղացողն էր ճանաչվել նաեւ ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքի քվեարկությամբ եւ whoscored.com–ի վարկածով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով