20:10  ,  9 մարտի, 2018

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշը

Opta–ն ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշը Եվրոպայի լիգայում։

29–ամյա ֆուտբոլիստն այս մրցաշարին մասնակցած ամենաարդյունավետ  կիսապաշտպանն է՝ 15 միավոր (9 գոլ + 6 գոլային փոխանցում)։ Հաշվարկված են տվյալները 2015–2016 թվականների մրցաշարից սկսած։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Իտալիայում 2։0 հաշվով հաղթել է «Միլանին», Մխիթարյանը խփել է առաջին գոլը լոնդոնյան թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում