11:15  ,  9 մարտի, 2018

Սերենա Ուիլյամսի հաղթական վերադարձը

Թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարում հաղթանակով է մեկնարկել ամերիկացի Սերենա Ուիլյամսը, որը երեխայի ծնվելուց հետո առաջին անգամ դուրս եկավ կորտ պաշտոնական մրցումներում: Աշխարհի նախկին առաջին ռակետը երկու սեթում պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ, WTA-ի դասակարգման աղյուսակի 53-րդ տեղում գտնվող Զարինա Դիյասին՝ 7:5, 6:3:

36-ամյա Սերենա Ուիլյամսը նախորդ հանդիպումն անցկացրել էր 2017թ. հունվարի 28-ին՝ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնելով քրոջը՝ Վինուս Ուիլյամսին:

Երկրորրդ շրջանում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի հոլանդացի Կիկի Բերտենսը (WTA-ի 29-րդ համար):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով