00:39  ,  9 մարտի, 2018

«Միլան» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը՝ հանդիպման լավագույն խաղացող

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Միլան» - «Արսենալ» հանդիպման լավագույն խաղացող, Whoscored.com-ի վարկածով:

Հայ ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 9.1:

Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել նաեւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ «Արսենալը» Իտալիայում հաղթել է 2:0 հաշվով, Մխիթարյանը բացել է հանդիպման հաշիվը՝ առաջին գոլը խփելով լոնդոնյան թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս