16:50  ,  8 մարտի, 2018

Հայաստանի Գավաթ. «Ալաշկերտը» հաղթեց «Բանանցին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին»։ Հյուրերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց Արտակ Դաշյանը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Գյումրիի «Շիրակը» եւ «Գանձասար-Կապանը», որոնց միջեւ առաջին հանդիպումը նախօրեին ավարտվել էր 1:1 հաշվով։

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր

Մարտի 8

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 0։1

Արտակ Դաշյան, 58

Մարտի 7

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 1։1

Արա Խաչատրյան, 23 – Մուսա Բակայոկո, 41

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով