14:14  ,  8 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայացած 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։

4 թեկնածուների թվում են՝ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Գոնսալո Իգուաինը («Յուվենտուս»), Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի») եւ Ջեյմս Միլները («Լիվերպուլ»)։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի մարտի 9-ին՝ Երեւանի ժամանակով 15։00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ 2 օրերին Չեմպիոնների լիգայում անցկացվել էին «Տոտենհեմ» - «Յուվենտուս» (1:2), «Մանչեսթեր Սիթի» - «Բազել» (1:2), ՊՍԺ - «Ռեալ» (1:2 ) եւ «Լիվերպուլ» - «Պորտու» (0։0) հանդիպումներ։ Թուրինի «Յուվենտուսը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» եւ մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նվաճել են քառորդ եզրափակիչի ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով