11:34  ,  8 մարտի, 2018

Ինդիան Ուելս․ Մարիա Շարապովայի անհաջող մեկնարկը

Ռուսաստանցի Մարիա Շարապովան պարտություն է կրել թենիսի կանանց Ինդիան Ուելսի մրցաշարի մեկնարկում։

Առաջին շրջանում ռուս թենիսիստուհին 2 սեթում պարտվել է ճապոնացի Նաոմի Օսակային՝ 4:6, 4:6։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 35 րոպե։

Նաոմի Օսակայի հաջորդ մրցակիցը կլինի լեհ Ագնեշկա Ռադվանսկան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում