10:59  ,  8 մարտի, 2018

Արսեն Վենգեր․ Օզիլն ու Մխիթարյանը կարող են խաղալ միասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ գերմանացի Մեսութ Օզիլի համագործակցության մասին։

«Արդյո՞ք կարող են միասին խաղալ Օզիլն ու Մխիթարյանը․ դա, իհարկե, հնարավոր է։ Դա կախված է 10 համարի դիրքում հանդես եկող խաղացողի կոնկրետ գործողություններից։ Ֆուտբոլում շատ են դեպքերը, երբ 10 համարի դիրքում հանդես եկողները խաղում են միասին։ Ժամանակը ցույց է տվել, որ լավագույն խաղացողներն ի զորու են անել դա»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sports MOLE-ը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» մարտի 8-ին կհյուրընկալվի իտալական «Միլանին»։ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում