01:05  ,  8 մարտի, 2018

«Բարսելոնան»՝ Կատալոնիայի սուպերգավաթակիր

«Բարսելոնան» նվաճեց ֆուտբոլի Կատալոնիայի սուպերգավաթը: «Էսպանյոլի» հետ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով: Թիմերը հանդես եկան ոչ մարտական կազմերով:

Կատալոնիայի Սուպերգավաթը ոչ պաշտոնական մրցաշար է եւ անցկացվում է 2014 թվականից, երկու տարին մեկ: 2014-ին նվաճել էր «Բարսելոնան», 2016-ին՝ «Էսպանյոլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում