00:33  ,  8 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն են անցկացնում Լոնդոնի «Տոտենհեմն» ու Թուրինի «Յուվենտուսը» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու շվեյցարական «Բազելը»: Ավարտվել են առաջին խաղակեսերը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընթացող Անգլիայի փոխչեմպիոնների եւ Իտալիայի չեմպիոնների դիմակայությունում հաշիվը բացվեց 40-րդ րոպեին: Անգլիական թիմի կազմում աչքի ընկավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2։2:

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» առաջինը հասավ հաջողության: «Բազելի» դարպասն արդեն 8-րդ րոպեին գրավեց բրազիլացի Գաբրիել Ժեզուսը, սակայն 17-րդ րոպեին հյուրերը խփեցին պատասխան գոլը: Ընդմիջում է:

Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 4:0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչպատասխան հանդիպում, առաջին խաղակես

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 2։2)

Սոն Հին Մին, 40

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 4։0)

Գաբրիել Ժեզուս, 8 - Մոհամեդ Էլյունուսի, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում