19:40  ,  7 մարտի, 2018

Հարի Քեյն. «Յուվենտուսի» դեմ կդիմենք պրեսինգի եւ կգրոհենք հենց սկզբից

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը պատմել է, թե ինչ մարտավարությամբ պետք է խաղան Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում:

Հիշեցնենք, որ Իտալիայում տեղի ունեցած առաջին խաղում Անգլիայի փոխչեմպիոնները կարողացան ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո խաղն ավարտել ոչ ոքի՝ 2:2:

«Մենք չենք դավաճանի մեր խաղաոճին՝ մենք միշտ առաջ ենք գնում, միշտ դիմում ենք պրեսինգի, միշտ ցուցադրում ենք հարձակողական ֆուտբոլ: Այսօր եւս «Տոտենհեմը» կգրոհի: Մենք ձգտում ենք հաղթել բոլոր հանդիպումներում: Հենց սկզբից ակտիվ պրեսինգի դիմելու եւ գոլային պահեր ստեղծելու միջոցով կձգտենք արագ հասնել ցանկալի արդյունքի»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Մարտի 7-ին Լոնդոնում կայանալիք «Տոտենհեմ» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս