13:36  ,  7 մարտի, 2018

Ստիվեն Կարիի արդյունավետությունն օգնեց «Գոլդեն Սթեյտին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 114:101 հաշվով ուժեղ է գտնվել «Բրուքլինից»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 34 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Բեն Սիմոնսը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Բրուքլին»՝ 114:101 (35:19, 13:34, 38:27, 28:21)

«Վաշինգտոն» – «Մայամի»՝ 117:113 (լրացուցիչ ժամանակում) (31:26, 28:24, 27:30, 19:25, 12:8)

«Տորոնտո» – «Ատլանտա»՝ 106:90 (27:28, 23:23, 26:26, 30:13)

«Շառլոտ» – «Ֆիլադելֆիա»՝ 114:128 (29:32, 30:39, 32:30, 23:27)

«Օկլահոմա» – «Հյուսթոն»՝ 112:122 (24:26, 21:28, 29:33, 38:35)

«Դալաս» – «Դենվեր»՝ 118:107 (29:25, 29:37, 38:23, 22:22)

«Պորտլենդ» – «Նյու Յորք»՝ 111:87 (35:28, 22:24, 30:19, 24:16)

«Կլիպերս» – «Նոր Օրլեան»՝ 116:121 (27:35, 25:32, 30:30, 34:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում