11:15  ,  7 մարտի, 2018

«Արսենալի» ֆուտբոլիստ․ Մեր գլխավոր նպատակը Եվրոպայի լիգայում հաղթելն է

Լոնդոնի «Արսենալի» բոսնիացի պաշտպան Սեադ Կոլաշինացն անդրադարձել է անգլիական ակումբում ստեղված իրավիճակին։ Պրեմյեր լիգայում «Արսենալը» կրել է 3 անընդմեջ պարտություն՝ կրկնելով 16 տարվա հակառեկորդ։

«Բարդ իրավիճակ է, սակայն մեր թիմում հիմա հրաշալի մթնոլորտ է։ Չենք կարող հուսալքվել ու հանձնվել։ Պետք է պայքարենք Եվրոպայի լիգայի տիտղոսի համար, ինչը մեզ հնարավորություն կտա խաղալ Չեմպիոնների լիգայում։ Դա մեր գլխավոր նպատակն է»,- Կոլաշինացի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալը» խաղալու է իտալական «Միլանի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մարտի 8-ին Միլանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս